Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի․ Խաչիկ Ասրյան

ԱՄՆ, ՆԱՏՕ (Թուրքիա), Ուկրաինա և Ռուսաստան հակամարտության այս թեժ ժամանակահատվածում է, որ ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի՝ հրապարակավ հայտարարելով, որ, եթե ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի (Թուրքիայի), Ուկրաինայի կողմից պատերազմական գործողություններ սկսվեն Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ, ապա Հայաստանի իշխանությունը անվերապահ աջակցություն կցուցաբերի Հայաստանի դարավոր բարեկամ Ռուսաստանին:  Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը։

«Ավելին, աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների այս ժամանակահատվածում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ որոշում կայացնի՝ հրապարակավ հայտարարելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին համահիմնադիր է դառնում Միութենական պետության ստեղծման գործում:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
Հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել