Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Դատական քաշքշուկներ ու տարիներով ձգձգումներ, Սահմանադրական դատարան դիմումներ ու հատուկ կարծիքներ, ՍԴ-ի հետ օրենքների նախագծերի համատեղ մշակում, ՄԻԵԴ-ում 3-րդ կողմ, պետության կողմից ՄԻԵԴ-ի վճիռների ոչ բավարար կատարում, Պաշտպանի արձանագրածների հիման վրա մարդու իրավունքների պաշտպանություն դատական համակարգում և այլն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է դատական իշխանության համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքը։
Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:
- Անհատական գործերով աշխատանք
- Կանանց իրավունքների պաշտպանություն
- Երեխաների իրավունքներ
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն
- Աշխատանքը COVID-19 համավարակի ընթացքում
- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երաշխիքների եւ կառուցվածքի զարգացումը
- Մարդու իրավունքների պաշտպանությունը փակ հաստատություններում»: