Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաեւ Ադրբեջանում:

Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ եւ կառուցողական» ընկերներից:
Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, եւ մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևին։

Նրա խոսքով՝ 1988 թվականի փետրվարից ՀՀ նախկին նախագահները, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով ժողովներ են հրավիրել։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ էին հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել