Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում Երևանում
Փետրվարի 21-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 22-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։
Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 21-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
