Եվրանեսթի նիստերին կմասնակցեն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը

Այսօր և վաղը Երևանում կանցկացվեն Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց կմասնակցեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների և Եվրոպական միության խորհրդարանի անդամները, հայտնում են Հայաստանում Եվրամիության գրասենյակից։

Պլանավորվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Ա․ Միրզոյանի հետ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպումները Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի, Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի, Տնտեսական ինտեգրման հանձնաժողովի, ԵՄ-ի հետ իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հանձնաժողովի, Սոցիալական հարցերի, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժողովների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել