Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Մինասյանի և Գ. Կիրակոսյանի:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչումով շարքային, 29.12.2012թ. ընդգրկված լինելով վերակարգում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, վիճաբանել ու բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:
Մեղադսրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Դատական նիստ է նշանակված է սույն թվականի հունիսի 27-ին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ նկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: