Մեղադրական եզրակացության հավելվածները

Մեղադրական եզրակացությանը կցվում է դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը: Ցուցակում քննիչը նշում է կանչման ենթակա անձանց գտնվելու տեղը և գործի այն էջերը, որոնք պարունակում են նրանց ցուցմունքները կամ եզրակացությունները:

Մեղադրական եզրակացությանը կցվում են իրեղեն ապացույցների և դրանց գտնվելու տեղի, քաղաքացիական հայցը և գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, դատական ծախսերի, խափանման միջոցների մասին քննիչի տեղեկանքները` նշելով անձի` կալանքի տակ գտնվելու ժամկետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել