Որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և այն հետ եմ ուղարկել․ Սուրեն Պապիկյան

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարարին՝ Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ։

«2020 թվականից հետո, բոլոր ՊՆ նախարարները խոսել են, որ հայեցակարգեր են մշակվում, բայց դրանք դեռ չեն քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Ի վերջո, ի՞նչ ժամկետներում է այդ հայեցակարգը շրջանառվելու»,-նշեց պատգամավորը։

Սուրեն Պապիկյանն ասաց, որ բարեփոխումների ճանապարհային քարտեզ է մշակվել։

«Մշակվել է նաև հայեցակարգ, բայց դա ոչ ամբողջությամբ է իմ կողմից ընդունելի, որքան էլ որ հայեցակարգը ընդհանրական է և դրանից պետք է բխեն իրավական տարբերակներ, այնուամենայնիվ պետք է հստակություն և հակիրճ բովանդակություն։ Աշխատանքը բավականին լավն է, բայց ես, որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և այն հետ եմ ուղարկել վերախմբավորման։ Արդյունքները շուտով կհրապարակվեն, ոչ մի բան փակ չէ, կարող եք միանալ քննարկումներին»,-ասաց ՊՆ նախարարը։

Նրա խոսքով՝ կփոխվի նաև Պաշտպանության նախարարության կառուցվածքը և նրանք բաց են լսել քննադատություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել