Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը:
Չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կազմված է երեք մասից՝
ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.
բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.
գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:
Չորսօրյա նիստերի օրակարգում պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝
ա) 1. Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը.
2. Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին հարցը.
3. Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը.
4. համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը.
5. Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը.
6. օրենքով սահմանված այլ հարցեր.
բ) նախորդ չորսօրյա նիստերում անավարտ մնացած հարցերը.
գ) նախորդ չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված, սակայն չքննարկված հարցերը.