Ամբաստանյալի վերջին խոսքը լսելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` դատավճիռ կամ որոշում կայացնելու համար` հայտարարելով դատավճիռը կամ որոշումը հրապարակելու վայրը, օրը և ժամը: Դատարանը դատավճիռը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա գտնվել միայն տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում:
Դատավորները կարող են ընդմիջել խորհրդակցությունն իրենց անհրաժեշտ հանգստի համար` աշխատանքային օրը ավարտվելու դեպքում, ինչպես նաև հանգստյան և տոն օրերին:
Դատավորներն իրավունք չունեն հրապարակել խորհրդակցական սենյակի գաղտնիությունը: