Երևանի ավագ դպրոցներից մեկի հավաքարարը մեղադրվում է գողության համար

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հասմիկ Սիրունյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Հասմիկ Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի ավագ դպրոցներից մեկի հավաքարարը, 2013թ հունվար ամսին նույն դպրոցի հաշվապահ Կարինե Սեդրակյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել է վերջինիս բանկային պլաստիկ քարտը, դրա «PIN» գաղտնաբառը, բանկային պայմանագիրը և 2013թ հունվարի 19-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Տիգրան Մեծ 48 և Արցախի 4 հասցեներում գտնվող բանկոմատի միջոցով հափշտակել է պլաստիկ քարտի հաշվեկշռում եղած ընդհանուր 666.600 ՀՀ դրամ գումարը:

Գործով մեղադրյալ Հասմիկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել