Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին դեռ առաջարկ չի արել նախագահ դառնալու վերաբերյալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որպես Կառավարության և քաղաքական թիմի անդամ ինքը կարող է հայտնվել ՀՀ նախագահի թեկնածուների ցուցակում, սակայն քանի դեռ չկա ԱԺ նախագահի արձանագրությունը, ապա այդ մասին խոսելը վաղը է։

Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ խոսակցություն չի եղել:

«Քանի դեռ այս պահին չկա ՀՀ ԱԺ նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը ու գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք, մարդը դեռևս հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու», – ասաց Խաչատուրյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է իր կենսագրությունը խմբագրված ու որևէ տեղեկություն չկա Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու վերաբերյալ, նա ասաց, թե դա իր մեղավորությունն է․ «2017-ից ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ինձ համարում եմ անկուսակցական»։

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարական տալու մասին:

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել