Ո՞ր դեպքերում կարող է փոստային օպերատորը վերադարձնել առաքանին

Փոստային առաքանին կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, որոնք հնարավոր չէ տեղ հասցնել (հանձնել) փոստային ծառայություններից օգտվողների հասցեի անճշտության կամ դրա անհրաժեշտ տվյալների բացակայության, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, ողջամիտ ժամկետներում վերադարձվում են ուղարկողին:

Վերադարձվող առաքանին կամ դրամական միջոցների փոխադրությունները ուղարկողի կողմից ստանալու մերժման դեպքում դրանք հանձնվում են կապի օպերատորին ժամանակավոր պահպանման` որպես չպահանջված փոստային առաքանի և դրամական միջոցների փոստային փոխադրություններ:

Չպահանջված փոստային առաքանիների և չպահանջված դրամական միջոցների ժամանակավոր պահումը վեց ամսվա ընթացքում իրականացնում է փոստային կապի օպերատորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել