Յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ու հնարավորություն ունենա արտահայտելու իր վերաբերյալ քննվող հարցի շուրջ սեփական դիրքորոշումը: Այդ իրավունքն ունի նաև ամբաստանյալը:
Դատական վիճաբանություններն ավարտվելուց հետո վերջին խոսքը տրվում է ամբաստանյալին: Ամբաստանյալի վերջին խոսքի ժամանակ նրան հարցեր տալ չի թույլատրվում:
Դատարանը չի կարող ամբաստանյալի վերջին խոսքի տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով: Նախագահողն իրավունք ունի ամբաստանյալին ընդհատել, եթե նա շոշափում է գործի հետ ակնհայտորեն առնչություն չունեցող հանգամանքներ:
Եթե իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտնում է գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ, դատարանը վերսկսում է դատաքննությունը:
Ամբաստանյալի վերջին խոսքը լսելուց հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` դատավճիռ կամ որոշում կայացնելու համար` հայտարարելով դատավճիռը կամ որոշումը հրապարակելու վայրը, օրը և ժամը: