Ինչպես գիտենք, սեքսուալ բնույթի այլ գործողություններն են համարվում տղամարդու կողմից կնոջ կամ մեկ այլ տղամարդու (բացի արվամոլությունից), ինչպես նաև կնոջ կողմից տղամարդու նկատմամբ կատարվող սեքսուալ բնույթի ցանկացած բռնի գործողություն:
Սեքսուալ բնույթի այլ գործողություն է համարվում նաև կնոջ կողմից բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ անօգնական վիճակը օգտագործելով տղամարդու հետ բնական եղանակով իրականացված սեռական հարաբերությունը:
Այսպես, անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: