Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվող պահանջները

Նախ նշենք, որ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրի իմաստով «վարորդ» նշանակում է` ցանկացած անձ, լինի նա վարձու աշխատող, թե ոչ, որը վարում է տրանսպորտային միջոցը թեկուզ կարճ ժամանակով, կամ որը գտնվում է տրանսպորտային միջոցում, որպեսզի անհրաժեշտության դեպքում վարի մեքենան:
Այժմ նշենք վարորդին ներկայացվող պահանջները:

Ապրանքների փոխադրումներ իրականացնող վարորդների համար նվազագույն տարիքը պետք է լինի.

ա) 7.5 տոննայից ոչ ավելի առավելագույն թույլատրելի քաշ ունեցող տրանսպորտային միջոցների դեպքում, ներառյալ, համապատասխան դեպքերում, կցորդը և կիսակցորդը` 18 տարեկան,

բ) այլ տրանսպորտային միջոցների համար` 21 տարեկան, կամ 18 տարեկան` պայմանով, որ տվյալ անձն ունի Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ճանաչված մասնագիտական գիտելիքների վկայական, որով հաստատվում է, որ տվյալ վարորդն ավարտել է ավտոճանապարհներով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների վարորդների ուսումնական դասընթացը:

Ուղևորների փոխադրումներ իրականացնող ցանկացած վարորդի 21 տարին պետք է լրացած լինի:

Տրանսպորտային միջոցի սովորական կայանատեղից 50 կմ-ից ավելի շառավղով` ուղևորության նպատակով ուղևորների փոխադրումներ իրականացնող ցանկացած վարորդ պետք է բավարարի նաև հետևյալ պահանջներից մեկին.

ա) նա պետք է առնվազն մեկ տարի աշխատած լինի բեռների փոխադրման ոլորտում`
որպես տրանսպորտային միջոցի վարորդ, որի թույլատրելի առավելագույն քաշը գերազանցում է 3.5 տոննան.

բ) նա պետք է առնվազն մեկ տարի աշխատած լինի որպես տրանսպորտային միջոցի վարորդ, որն օգտագործվել է սովորական կայանատեղից մինչև 50 կմ շառավղով ուղևորություններում ուղևորներին ծառայություններ մատուցելու համար կամ ուղևորներին նշված Համաձայնագրի կարգավորման ոլորտից դուրս այլ ծառայություններ մատուցելու:

գ) նա պետք է ունենա Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ճանաչված մասնագիտական գիտելիքների վկայական, որով հաստատվում է, որ տվյալ վարորդն ավարտել է ավտոճանապարհներով ուղևորների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների վարորդների ուսումնական դասընթացը:

Ծանոթություն. համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. դեկտեմբերի 6-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել