Կարգը դատական նիստում

Քաղաքացիական դատավարությունում դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետև` նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը:

Դատարանի վճիռը դահլիճում ներկաները լսում են հոտնկայս:

Դատավարության մասնակիցները դատարան են դիմում և իրենց ցուցմունքներն ու բացատրությունները տալիս են կանգնած, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի:

Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:

Դատական նիստի կինո և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել