Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց փոխնախագահի ընտրության հարցը:
Թեկնածու առաջադրելու իրավունքն անցել է իշխող խմբակցությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել թեկնածու չառաջադրել, պաշտոնը թողնել թափուր:
«Այս հայտարարությունը հիմք է տալիս հանձնաժողովին փոխնախագահ ընտրելու համար նիստեր չանել, քանի դեռ թեկնածուի առաջարկ չենք ունենա: Ես հասկացա, որ խմբակցությունն այս պաշտոնը թափուր է թողնում՝ նաև հնարավորություն տալով «Հայաստան» խմբակցությանը գալ և նստել, քննարկել, թե ում կուզեն իրենք տեսնեն պարոն Ղազինյանից դուրս, եթե դա չի լինի թափուր կմնա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: