Հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ․ ոստիկանություն

Հունվարի 7-ին, ժամը 04.10-ին, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետից, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու կասկածանքով, ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-210740» ավտոմեքենան։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում «ՎԱԶ-210740»-ի 21-ամյա ուղևորը հայտնել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն և ինքը մեքենայի հետևի նստելատեղի տակ ապօրինի պահում է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 13 փամփուշտով։ Ինքնաձիգը զննությամբ վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է: Երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգը գտել է Լոռու մարզի

Մարգահովիտ գյուղի տարածքից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել