Տեղեկություն է տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 30-ին հանկարծամահ եղած 5 ամսական երեխա է գտնվել: Իրավաբան.net-ը փորձեց կապ հաստատել ԲԿ-ի հետ: Նշեցին, որ երեխայի մահը հաստատում են, բայց այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:
Իրավաբան.net–ի հետ զրույցում ոստիկանությունից ասացին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն: