Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Աղասի Մարգարյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2022 թվականի հունվարի 3-ից Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է կարգադրության մեջ: