Արմավիրի մարզում դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացվել է 140.158 պատվաստում

2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Արմավիրի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 140.158 քաղաքացի, այդ թվում՝ առաջին դեղաչափ` 80.554, երկրորդ դեղաչափ` 59.604:

Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Նշվում է, որ առաջին դեղաչափի կատարողականը 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում կազմել է 39.99 տոկոս, իսկ երկրորդ դեղաչափինը՝ 29.59 տոկոս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել