Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տեղեկությամբ, հունվարի 2-ի դրությամբ երկրում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման 147 դեպք է արձանագրված:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge լրատվական կայքից։
Նշենք, որ կորոնավիրուսի տվյալ շտամով Վրաստանում առաջին վարակման դեպքը հայտնաբերվել էր դեկտեմբերի 20-ին:
«Օմիկրոնն» առաջին անգամ նոյեմբերին արձանագրվել էր հարավային Աֆրիկայում, այն մինչ այս պահը գոյություն ունեցող բոլոր շտամերից ամենաարագն է տարածվում: Սրա հետ մեկտեղ, նախնական հետազոտությունների համաձայն, հիվանդության ամենաթեթև ընթացքն ունի: