Սպասվում է թույլ ձյուն և մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

Երևան քաղաքում՝

Հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել