Ձեռնարկվում են քայլեր․ ՀՀ դեսպանությունը՝ Նշանյանին Թուրքիային արտահանձնելու մասին

Հունաստանում Հայաստանի դեսպանությունն անդրադարձել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանին Թուրքիա արտահանձնելու տեղեկատվությանը։

«Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սեւան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով»,- ասված է դեսպանության հայտարարությունում

Նա ապաստան էր գտել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել