Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կենտրոն վարչական շրջանի փողոցներն արդեն անցանելի են, չնայած չորս ժամ տևած առատ ձյանը: Փողոցները մշակվել են աղի և ավազի խառնուրդով: Ձնամաքրման աշխատանքները ավարտին կհասցվեն գիշերվա ընթացքում: Այդպիսով՝ 2022-ի առաջին աշխատանքային օրը Երևանի բնակիչները կերթևեկեն մաքուր փողոցներով:
Քաղաքային իշխանությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարում են փողոցների մաքրմանն ուղղված իրենց պարտականությունները, և իմ խնդրանքն է մեր բնակիչներից, որ նրանք էլ իրենց մասով նպաստեն անվտանգ երթևեկության կազմակերպմանը՝ երթևեկելով բացառապես ձմեռային անվադողեր»,-նշել է նա: