ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքում դիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` 40-45մմ:
Գյումրիում -9⁰C, Պաղակնում -12⁰C: Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9⁰C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34⁰C:
Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4⁰C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10⁰C-ից ցածր են եղել: Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում` +0,3⁰C, Մեղրիում` +1,6⁰C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-20⁰0C-ից ցածր չի իջնում:
Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում:
Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ:
Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956թ դիտվել է քամի 34մ/վրկ արագությամբ: