Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․
Երևան քաղաքում՝
Հունվարի 2-ի և 4-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-ի գիշերը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 2-ի և 4-ի երեկոյան ժամերին, 3-ի և 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
Քամին արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
