Խմելու ջրի սակագինը բարձրացել է

Այսօրվանից  «Վիոլա ջուր» ընկերության բաժանորդների համար խմելու ջրի սակագինը բարձրացել է դառնալով 200,47 դրամ, իսկ  սոցիալապես անապահով բաժանորդների համար այն մնացել է անփոփոխ՝ 180 դրամ:

Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2022-ի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել