Ննջես խաղաղությամբ իմ լավ ընկեր․ Արթուր Վանեցյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատ ափսոս, բացառիկ հայրենասեր սպա: Ննջես խաղաղությամբ իմ լավ ընկեր: Ցավակցություններս հարազատներին»:

Նշենք, որ տեղեկություն է տարածվել, որ այսօր 54 տարեկան հասակում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։

Նա եղել է ՀՀ բոլոր նախագահների և Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն։

Նա պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին։ Վարչապետը նշել էր, որ ծառայության պետն ինքն է դիմում գրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել