Ըստ «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի՝ ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելուհամար վճարը գանձվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
ա) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10 000 դրամ.
բ) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:
Նշենք, որ ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև այդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: