Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալների և վարչական շրջանների ղեկավարների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։



