Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է մարտական դիրքեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այսօր այցելել եմ մարտական դիրքերում ծառայություն իրականացնող մեր զինվորներին։ Զրուցել եմ հրամանատարական կազմի ու զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ` մաղթելով խաղաղ ծառայություն ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու ապահովության»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել