Երևանի ավագանին դեկտեմբերի 28-ին որոշում է ընդունել՝ սահմանելով Երևան համայնքում տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը։
Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ին։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ որոշման 11-րդ կետով սահմանված է դրույքաչափը՝ Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներ և այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով, ըստ որի
1) խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.
2) գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 20․300 դրամ.
3) երգեցողության ուսուցում՝ 19․300 դրամ.
4) պարարվեստի ուսուցում՝ 15․000 դրամ.
5) կերպարվեստի ուսուցում՝ 9․300 դրամ.
6) թատերարվեստի ուսուցում՝ 8․700 դրամ.
7) 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:
Բացի այդ, փոփոխություն է կատարվել Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար սահմանված դրույքաչափում՝ 1 անձի համար 1000 դրամի փոխարեն սահմանվելով 1500 դրամ։