Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական, դիվանագիտական անձնագիր և «Ազգային ժողովի պատգամավոր» նշումով կրծքանշան, որի նկարագրությունը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` պատգամավորի բժշկական սպասարկումն ու հանգստի կազմակերպումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով, իսկ Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:
Պատգամավորն ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ վարժական հավաքներից: