Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծող դատարանները

Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական որոշում կայացրած դատարանը:

Եթե դատական որոշումն ի կատար է ածվում որոշումը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է տվյալ դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում որոշման պատճենն ուղարկվում է դատական որոշումը կայացրած դատարան:

Հիվանդության կամ հաշմանդամության պատճառով պատիժը կրելուց ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատապարտյալին, դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերմամբ դատավճռի կատարումը հետաձգվել է, պատժից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման այդպիսի հետաձգումը վերացնելու և դատապարտյալին ազատազրկումը կրելու համար ուղարկելու վերաբերյալ հարցերը լուծվում են դատապարտյալի բնակության վայրի դատարանի որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել