Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ նոր համակարգիչներ Գավառի մանկատանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս այցելել էի Գավառի մանկատուն, ծանոթացել պայմաններին և երեխաների համար ստեղծված հնարավորություններին, ինչի արդյունքում էլ պարզ դարձավ, որ մանկատունը ունի համակարգիչների կարիք՝ սաներին անհրաժեշտ կրթություն տալու համար։

Դեկտեմբերի 27-ին Հերթական անգամ այցելեցինք երեխաներին, զրուցեցինք ամանորյա ծրագրերի ու միջոցառումների մասի և Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանի կողմից մանկատանը նվիրեցինք երեք համակարգիչ:

Տեղում տնօրինության հետ զրուցեցինք նաև մանկատան ջեռուցման համակարգի բարելավման մասին և առաջիկայում քայլեր կձեռնարկենք այս խնդրի կարգավորման համար ևս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել