Եթե Ռուբեն Ռուբինյանի ու թուրք գործընկերոջ բանակցությունները հաջող ընթանան, Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսին հարց էր հնչեցրել «Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպությունը։ ՀԿ-ն հետաքրրքվել էր՝ հնարավո՞ր է առաջիկայում հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Այդպիսի գաղափար, պայամանվորվածություն չկա, բայց, եթե բանակցային գործընթացը Ռուբեն Ռուբինյանի ու թուրք գործընկերոջ միջև հաջող ընթանա ու պրոցեսը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար, դրան պետք է հաջորդի նաև բարձր մակարդակով հանդիպումներ։ Այսինքն՝ եթե պրոցեսը հաջող ընթանա, իհարկե, դա տեղի կունենա», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա կարծում է, որ պարոն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե արդեն բավականին ծանր փորձառությունը բավարար է․ «Բայց նաև՝ պարոն Ռուբինյանն այդ պրոցեսը միայնակ չի տանելու, ԱԳՆ-ում դիվանագիտական կորպուսից ձևավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել