Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Լրագրողը առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այդ գագաթնաժողովի ժամանակ կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
«Այո, մասնակցելու եմ, այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ անպայման շփում կլինի»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա, սակայն, ընդգծեց՝ պաշտոնական բանակցության առաջարկ, համենայնդեպս, այս պահին դեռ չեն ստացել։
«Քանի որ գագաթնաժողովը ոչ ֆորմալ է, բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ, բայց որևէ շփում միանշանակ կլինի, բայց ոնց, տեղում կերևա՝ ըստ իրավիճակների, ըստ հանգամանքների», – ընդգծեց ՀՀ վարչապետը։