Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն:

Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել