Ձեր դուրը գալի՞ս է համայնքներում այս վիճակը. Էմին Երիցյանը դիմում է պատկան մարմիններին ու պատգամավորներին

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր պատկան մարմիններին ու պատգամավորներին ուզում եմ հռետորական հարց տալ.

Ձեր դուրը գալի՞ս է համայնքներում այս վիճակը, երբ շատ տեղերում չկա կայուն մեծամասնություն, արհեստական կոալիցիաներ են տեղծվում։

Այս ամենը առանց մանագիտական խորհրդատվության, առանց Եվրոպայի խորհրդի փորձաքննության, զուտ քաղաքական նպատակահարմարությամբ իրականացված օրենսդրական փոփոխությունների հետևանք է։ Այն էլ՝ հակասական փոփոխությունների։

«Քվեաթերթիկներով բաց» քվեարկություն՝ անհեթեթություն, որ արդեն խաթարել է մի շարք նոր ձևավորված ավագանիների կայուն ու համերաշխ գործելու հիմքերը։

Մի շարք համայնքներում դատական վեճեր են կամ բոյկոտներ, կամ մանդատներ վայր դնել՝ դելեգիտիմացնելով ընտրական գործընթացը։

Տեղական մակարդակում կոալիցիաները հանգեցնում են անարդյունավետ կառավարման՝ բառացիորեն միջոցների մեջմեջ անելուն։ Հատկապես, երբ քաղաքական մշակույթը զարգացած չէ։ Սա համաշխարհային փորձն է ասում։

2008-ին Երևանի մասին օրենքում ներառեցինք 40% ստացած ուժին բոնուս տալու սկզբունքը՝ երբ 50+1 չեն հավաքել։ Հաջորդող տարիներին այդ դրույթը քննադատվում էր քաղաքական ուժերի կողմից։

Քչերը գիտեն, որ այդ լուծումն առաջարկել էր Եվրոպայի խորհրդի շատ փորձառու փորձագետ։

Համասնական ընտրակարգով անցկացված այս ընտրությունների փորձը ապացուցում է, որ նման մի լուծում անհրաժեշտ է»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել