Մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Նարեկ Վ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մարտի 14-ին՝ ժամը 01:24-ին, իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է 112, իսկ ժամը 01:36-ին՝ 911 հեռախոսահամարներին և հայտնել, որ իր ընկերը` Մնացականը, զանգահարել և ասել է, որ վաղը Վոլգոգրադ քաղաքի Վորոշիլովսկի առևտրի կենտրոնի 2-րդ հարկում ահաբեկչության ակտ է տեղի ունենալու:

Այս ամենը Նարելը կատարել է՝ գիտակցելով, որ իր տրամադրված հաղորդումը սուտ է:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել