ՀՀ նորանշանակ դեսպանին ընդունեց Բեռլինում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը․ ԱԳՆ

Դեկտեմբերի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բեռլինում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, դիվանագիտական կորպուսի դուայեն դր. Նիկոլա արքեպիսկոպոս Էթերովիչը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Էթերովիչը ներկայացրեց Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի աշխատանքը: Սուրբ Աթոռի նվիրակը հաջողություն մաղթեց ՀՀ դեսպանին իր առաքելության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Վ. Ենգիբարյանը վստահություն հայտնեց, որ ամեն ջանք կներդնի՝ շարունակելու ՀՀ դեսպանության կողմից ակտիվ աշխատանքը՝ տարբեր հարթակներում կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել