Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը․ Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին ավարտվեց փաստացի հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների ծախսերը մարդկանց վրա թողնելու հրամանի քննությունը: Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը:

Առաջին օրվանից ֆիքսել էինք` դեմ ենք հարկադրանքին, կողմ ենք պատվաստմանը: ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է, պետությունը պետք է գիտակցի դա և ՊՇՌ հետազոտման ծախսերը փոխհատուցի: Պարտադրանքը երբեք ընդունելի չէ ու վերջ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին մեկնարկել էր «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել