Կառավարությունը «Հայ-Ալմաստ» ՓԲԸ ստեղծելու որոշում կընդունի

Վաղը կառավարությունը որոշում կընդունի «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին։

Նշվում է, որ պետական մասնակցությամբ ընկերության կողմից հումքի ներմուծման և տեղական ընկերություններին մատակարարման պարագայում լուծվում են նաև այլ, մասնավորապես՝ տարբեր հզորություն ունեցող ընկերությունների միջև հավասարության սկզբունքի պահպանման, ինչպես նաև ներմուծվող հումքի մշակման և վերարտահանման չափաբաժինների հետ կապված խնդիրները։ Ընդ որում «Ալռոսա» ընկերության հետ նախնական բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց համար առավել ընդունելի է եղել պետական մասնակցությամբ ընկերության հետ համագործակցությունը։

Ստեղծվող ընկերության նպատակը այդ պահանջարկի ձևավորումն է և դրա բավարարումը միասնական գնման և տեղական արտադրողներին վաճառքի միջոցով, որի համար Ընկերությունը իրականացնելու է ֆինանսական միջնորդության գործառույթ, ինչն էլ կամրագրվի կանոնադրությամբ։

«Ընկերությունը կգործի, որպես պահանջարկը կոնսոլիդացնող կառույց՝ հետևյալ մեխանիզմով․

Նոր ստեղծվող Ընկերությունը պայմանագրեր է կնքում ՀՀ տարածքում գործող ադամանադագործական ընկերությունների հետ, համաձայն որի այդ ընկերությունները հայտեր են ներկայացնում նոր ստեղծվող ընկերությանը, որի հիման վրա վերջինս, ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ, կազմակերպում է հումքի զննում «Ալռոսա» ընկերությունում։ Զննումից հետո հումքի գնման, հաստատման և պայմանագիր ստորագրելու հավաստիացման դեպքում շահառու ադամանդագործական ընկերությունները հումքի արժեքի գումարը վճարում են «Հայ-Ալմաստ» ընկերությանը։ «Ալռոսա» ընկերության կողմից սահմանված ժամկետում «Հայ-Ալմաստ» ընկերությունը վճարում է գնված հումքի գումարը և ստացված հումքը նույն օրը վաճառվում է հայտատու ընկերություններին՝ ըստ ներկայացված հայտերի։

Ընկերության ծախսերի ծածկման և նվազագույն շահույթ ապահովելու նպատակով ադամանադագործական ընկերություններին մատուցած միջնորդական ծառայության դիմաց կգանձվի միջնորդավճարի չափ, որը կհաստատվի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։

Ընկերության խորհրդում կընդգրկվեն գործող ադամանդագործական ընկերությունների կողմից առաջարկված մեկ կամ երկու ներկայացուցիչ։

Ընկերության հիմնական գործունեությունը լիովին համապատասխանում է ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին, ինչը կնպաստի ընկերության կանոնադրական նպատակների իրագործմանը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել