«Այս ոլորտը վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է։ Շնորհակալ եմ բոլորին, ով մեծ ներդրում է ունեցել դրանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կիսվելով ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» հետևյալ գրառմամբ․
«ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» տրամադրվում են հետևյալ ծառայությունները.
– Հոգեներգործուն նյութերի չարաշահման կապակցությամբ մասնագիտական խորհրդատվության տրամադրում.
– Հոգեներգործուն նյութերից (այդ թվում՝ ալկոհոլից և թմրամիջոցներից) կախվածությունների դետոքսիֆիկացիոն բուժում արտահիվանդանոցային պայմաններում.
–Հոգեներգործուն նյութերից (այդ թվում՝ ալկոհոլից և թմրամիջոցներից) կախվածությունների դետոքսիֆիկացիոն բուժում հիվանդանոցային պայմաններում.
–Օփիոիդային կախվածությամբ անձանց փոխարինող բուժման տրամադրում արտահիվանդանոցային պայմաններում.
–Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խորհրդատվություն, հետազոտություն և բուժում արտահիվանդանոցային պայմաններում.
–Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում կենտրոնում բուժվող պացիենտներին, անհրաժեշտության դեպքում նաև նրանց ընտանիքի անդամներին.
–Օրգանիզմի կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի նկատմամբ տոքսիկոքիմիական հետազոտությունների իրականացում։
Սիրելի՛ հայրենակիցներ, հիշեցնում ենք, որ շնորհիվ Առողջապահության նախարարության աջակցության 2020-2021թթ. կենտրոնում ամբողջությամբ հիմնանորոգվել և լավագույն կերպով կահավորվել են կենտրոնի բոլոր բաժանմունքները՝ մեր կենտրոնի պացիենտների արդյունավետ բուժման և բուժաշխատողների համար բավարար աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով
Սիրելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք բոլոր տեսակի թմրամիջոցներից և այլ հոգեներգործուն նյութերից։ Հիշե՛ք, որ դրանք խիստ վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։
Խորհրդատվությունների համար կարող եք այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով»։


