ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։
Նախադպրոցական կրթության ոլորտում ներդրված չեն մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմները, որի արդյունքում հաճախ նախադպրոցական հաստատություններ մուտք են գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: Վերջիններիս մուտքը հաստատություն պայմանավորված է լինում նաև տնօրենների կամայական որոշումներով:
Մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը հիմք կհանդիսանա մրցութային եղանակով համակարգը որակյալ կադրերով համալրելու համար, կնպաստի որակյալ կրթական ծառայությունների տրամադրմանը, կապահովի երեխաների սահուն անցումը դպրոց և անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:
Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/3774/about»։