«Կրակոցները գյուղից 6-7 կմ հեռավորության վրա են, ես էլ դեռ ստույգ ոչինչ չգիտեմ։ Բայց կրակոցները գյուղում լսվել են, այս պահին կրակոցներ չկան, բայց կարող է շարունակվեն, ով գիտի»,- այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Նորաբակի համայնքապետարանի օպերատոր Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ քիչ առաջ հնչած կրակոցների ձայները շատ երկար չեն տևել, իսկ բնակիչների շրջանում խուճապ չկա։ «Խուճապ չէի ասի, որ կա, արդեն սովորել ենք, միշտ էլ հնչում են էլի»,- նշեց նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:
Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ տվյալները ճշտվում են:
Նշենք, որ իրավիճակի հետ կապված զարգացումների և զոհերի ու վիրավորների մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ քիչ հետո կհրապարակվի հայտարարություն։