Նախատեսվում է փորձագետ-վկայի ինստիտուտի ներդրումը

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվում է դատական փորձաքննության նշանակման և անցկացման գործընթացի կատարելագործումը, փորձագետ-վկայի ինստիտուտի ներդրումը: Բարեփոխման այս կետով մասնավորապես նշվում է, որ որպես քաղաքացիական դատավարությունում մրցակցության սկզբունքի ամրապնդման միջոց անհրաժեշտ է հնարավորինս ընդլայնել դատավարության կողմերի իրավունքները փորձաքննություն նշանակելու և անցկացնելու գործընթացում:

Օրենքով պետք է նախատեսել փորձաքննություն կատարելու և եզրակացություն ներկայացնելու փորձագետի պարտականությունը, բացառությամբ օրենքով հստակորեն սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետությունում փորձագիտական ծառայությունների կայացմանը նպաստելու տեսանկյունից կարևոր է, որ դատարանները ձևավորեն համապատասխան բնագավառում մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցող ցանկացած անձի՝ որպես փորձագետ նշանակելու պրակտիկա՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք նա աշխատում է փորձաքննությունն անցկացնող պետական հիմնարկում, թե ոչ:

Միևնույն ժամանակ պետք է հստակեցվեն փորձագետի եզրակացությունը վիճարկելու կառուցակարգերը, որոնք թույլ կտան կողմերին վերահսկելու փորձաքննությունների որակը:

Այս առումով, անհրաժեշտ է մանրամասնել իրականացված փորձաքննության վերաբերյալ փորձագետին հարցաքննելու և փորձագետի մասնագիտական որակների ու եզրակացության արժանահավատությունը վիճարկելու դատավարական կանոնները:

իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել