Կովսականում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Կովսականում ականի պայթյունից երկու մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մասնավորապես, նոյեմբերի 19-ին ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի ականազերծման հարցերով գործակալության (ANAMA) աշխատակից Վագիֆ Բաբաևը և Պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել